Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Տրանսֆերտների անկումը վատագույնն է 10 տարվա կտրվածքով

Տրանսֆերտների անկումը վատագույնն է 10 տարվա կտրվածքով
12.11.2016 | 15:48

Այս տարի Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազագույնն է վերջին 10 տարում: Կենտրոնական բանկի տվյալներով, տարվա առաջին 9 ամիսներին ֆիզիկական անձանց արտերկրից փոխանցել են 1 միլիարդ 61 միլիոն դոլար: Նման ցածր ցուցանիշ չի գրանցվել անգամ ճգնաժամային՝ 2009-ին:

Անցած 10 տարիների կտրվածքով՝ այս տարվա ցուցանիշին մոտ է 2010-ը, երբ առաջին 9 ամիսներին ուղարկվել էր 1 միլիարդ 101 միլիոն դոլար, սակայն 2010-ին նախորդել էր 2009-ի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Հայաստան մասնավոր տրանսֆերտների 60 տոկոսը ուղարկվում է Ռուսաստանից, դրանց ծավալները նախորդ տարիներին շարունակաբար կրճատվել են՝ այս տարվա առաջին 9 ամիսներին կազմելով 63.5 միլիոն դոլար:


Կենտրոնական բանկի տվյալներով, ոչ միայն կրճատվել են տրանսֆերտները, այլև աճել է փողի արտահոսքը Հայաստանից: 2016-ի առաջին 9 ամիսներին ֆիզիկական անձինք երկրից հանել են 565 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում դուրս էին փոխանցել՝ 535,5 միլիոն:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ